Հայտնի ՍՊԸ-ներից մեկի հաշվապահին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և ձերբակալել․ նա վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով մահացել էր
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները՝ ժամերի ընթացքում իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեկտեմբերի 21-ին Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 28-ամյա Աննա Հ.-ն, իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով:
Քրեական և համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և մահվան ելքով վրաերթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին:
Արտաշատի ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան, որտեղից այնուհետև նրան ներկայացրելեն Արարատի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթ կատարած Աննա Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես հաշվապահ: