Աշխարհ

Հայտնի է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

Հայտնի է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը։

ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի մասնագետները գտել են, թե որն է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը։ Եվ այսպես, մարդու մոտ քաղցկեղային հիվանդությունները առաջանում են TP53 գենի դիսֆունկցիայի հետեւանքով։

Ըստ Medical Xpress-ի հրապարակման, հենց այդ գենն է, որ պատասխանատու է բջջի աճի ու կիսվելու համար, եթե այն վնասված է կամ ենթարկվել է սթրեսի։

Ավելի քան 10000 հյուսվածքանմուշ ուսումնասիրելով, որոն վերցված էին տարբեր մարդկանցից, ովքեր ընդհանուր առմամբ 32 տեսակի քաղցկեղային հիվանդությունների կրողներ են հանդիսանում, մասնագետները դրանք համեմատել են ԴՆԹ 80 հազար տարբեր մուտացիաների վարիացիաների հետ ու արդյունքում պարզել, որ քաղցկեղային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը TP53 գենն է։

Բացի այդ, հայտնաբերվել են եւս չորս գեներ, որոնք նշված գենի մուտացիայի պայմաններում բարձր ակտիվություն ցուցաբերելով, հանդիսանում են քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոն։

Կիսվել