Մամուլ

Հայտնի է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով 2-րդ ձերբակալվածի անունը

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարող անձը Մերձավանում հայտնի Գևորգն է, որը դեռևս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների մասնակիցն է եղել։

Հիշեցնենք, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է։