Հայտնի է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրման օրը
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Genetic Production-ի ինստագրամյան էջից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Ֆիլմը կոչվելու է՝ «Վազգեն․ Վերջին Սպարապետը»։
Գլխավոր դերը վստահված է սիրված դերասան Խորեն Լևոնյանին։
«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներին մասնակցել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը՝ ով մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը։
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգյանին:
Նկարում տաղանդավոր Արտուշ Բաղդասարյանն է, ով մարմնավորել է պատանի Վազգեն Սարգսյանի դերը։