Մամուլ

Հայտնի է Սպիտակում և Գյումրիում կայանալիք միջոցառումների ցանկը

Դեկտեմբերի 6-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Մշակույթի նախարարությունը հրապարակել է դեկտեմբերի 6-7-ը  Սպիտակում և Գյումրիում սպասվող միջոցառումների ցանկը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախատեսվում են ցուցահանդեսներ, համերգներ և ֆիլմերի ցուցադրություններ։ Ժամատախտակին կարող եք ծանոթանալ ստորև։

Ծ Ր Ա Գ Ի Ր

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ք. Վանաձոր 07.12.2018,  ժամը 11:00

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի

Մ. Եկմալյան «Պատարագ» (Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, գեղ. ղեկ. Հովհ. Չեքիջյան)

ք. Սպիտակ,   ժամը 12:30, Սպիտակի մշակույթի տուն

Համերգային ծրագիր (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա)

ք. Գյումրի, 06.12.2018

«Ստիլ»  պատկերասրահ 18:00

«Նվիրում» խորագրով ցուցահանդեսի բացում

07.12.2018

«Սև» բերդ-15:00

Վ. Ա. Մոցարտ «Ռեքվիեմ»

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Գյումրու կոլեկտիվների ու  մենակատարների մասնակցությամբ

«Հոկտեմբեր» կինոթատրոն 13:00

«Երկրաշարժի սերունդ»  (ռեժ. Լ. Թովմասյան) վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրություն

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել