Մամուլ

Հայտնի է՝ ուր է ընդմիշտ մեկնել Անետ Աղաբեկյանը․ ո՞րն է հայրենիքը լքելու պատճառը

Հայտնել էինք, որ օրեր առաջ երգչուհի Անետ Աղաբեկյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել ու գրել, որ ընդմիշտ գնում է, սակայն չէր նշել, թե կոնկրետ ուր։

Երգչուհին գրել էր․

«Դե արի ու 3 չամադան հավաքի։ Չեմ սիրում, եթե անկեղծ, այս պրոցեսը։ Գնում եմ, երեկոյան՝ կասեմ որտեղ։ Ընդմիշտ գնում եմ»։

Այժմ երգչուհին հանդես է գալիս նոր հրապարակումներով, որտեղ հայտնում է, որ մեկնել է ԱՄՆ

Այնտեղ նրան դիմավորել են իր ընկերները։

Սակայն երգչուհին դեռևս չի մանրամասնել, թե որն է հայրենիքը լքելու և ԱՄՆ մեկնելու պատճառը։