Մամուլ

Հայտնի է՝ ով է դպրոցում կրակոցներ արձակած անձը

Կանադայի դպրոցում կրակոցներ արձակած անձը 18-ամյա տրանսգենդեր է։ Այս մասին հայտնել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ոստիկանության հրամանատար Դուեյն Մաքդոնալդը։

«Կասկածյալը նույնականացվել է որպես Ջեսի անունով 18-ամյա աղջիկ», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, սակայն, որ «Ջեսին ծնվել է որպես տղամարդ»։

Մաքդոնալդը նաև հայտնել է, որ կասկածյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում կրակոցներ են արձակվել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել։

Զոհվերի թվում է նաև կրակողը, որն ինքնասպան է եղել։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Մոտ 100 աշակերտ տարհանվել է դպրոցից։ Նրանցից մի քանիսը հայտնել են, որ կրակոցների ժամանակ բարիկադավորվել են դասարաններում՝ փրկվելու համար։