Մամուլ

Հայտնի է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ արձակած կասկածյալի ինքնությունը

Հայտնի է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ արձակած կասկածյալի ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկութjուններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևանի քաղաքի վարչությունում և Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մայիսի 3-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ապակիների վրա կրակոց արձակողը Երևանում գործող քոլեջներից մեկի 1-ին կուրսի սան է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են նրա գտնվելու վայրը, հայտանբերել և տեղափոխել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ է և նախկինում կատարել է մի շարք գողություններ։ Ներկայումս էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով մեկ այլ քրեական վարույթով որպես կասկածյալ է։

Նա 17-ամյա Գոռ Ս․-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել