Մամուլ

Հայտնի է Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի անունը

Հայտնի է Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի անունը

Կիրիլ Կուլակովը պաշտոնապես նշանակվել է  Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։ 

Կուլակովը փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, ով պաշտոնավարել է 4 ամիս։  

2017 թվականի մարտից Կիրիլ Կուլակովը ղեկավարում է Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցը։ 2010-ականների կեսերին նա ղեկավարում էր տանկային և մոտոհրաձգային բրիգադներ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, Արիության պատվո շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշաններով։

Կիսվել