Հայտնի է՝ ինչ պատիժ է սահմանվել նախօրեին ձերբակալված 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ
143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին MediaHub-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։
Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի թիվ 143 մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։
Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին մթերքներ և որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմի



