Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան
Վարդենիսում 2 օր առաջ մահացած հայտնաբերված սպան Երևանի բնակիչ 26-ամյա Ալեքս Մ-ն է։ NEWS.am-ը գրում է, որ իր տեղեկություններով նա կոչումով կապիտան էր, ծառայում էր Վարդենիսի զորամասում։
Դեպքը տեղի է ունեցել նրա վարձակալած տանը, որտեղ 1 տարուց ավելի ապրում էր։
«Ալեքսը զինվորական էր, մեկ տարի, գուցե մի քիչ ավելի կլիներ, որ Վարդենիսում այդ տունը վարձակալել էր, մենակ էր ապրում։
Դեպքի օրն էլ է մենակ եղել տանը։ Լսեցինք, որ գազի արտահոսք է եղել, շմոլ գազից է մահացել։ Ահավոր ցավ է, երիտասարդ տղա, ամուսնացած չէր․․․», – ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Վարդենիսի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնել են, որ իրենց տեղեկություններով ևս մահվան պատճառը շմոլ գազն է եղել։



