Մամուլ

Հայտնի է ինչից է մահացել Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը

Հայտնի է ինչից է մահացել Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված Արթուր Սեդրակյանը

ArmLur.am-ը գրում է․ Երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Սեդրակյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվել է  կենսաբանական մահ։

ArmLur.am-ի ձեռքի տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք ապացուցում են, որ քաղաքացին մահացել է սուր սրտային անբավարարությունից:

artur

Նշենք, որ լուրից հետո իշխանական պատգամավորները սկսեցին լուրեր տարածել, թե Արթուր Սեդրակյանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Սակայն իրականությունն այլ է։

Կիսվել