Հայտնի է, թե վարակվածների քանի տոկոսն է կորցնում համի զգացումը
Հայտնի է, թե վարակվածների քանի տոկոսն է կորցնում համի զգացումը
Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ համային փոփոխություններ են գրանցվել կորոնավիրուսով հիվանդ անձանց 39,2% -ի մոտ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով medRxiv.org նախատպման սերվերում հրապարակված հետազոտությանը:
«Մետաանալիզը ցույց է տվել, որ COVID-19-ով հիվանդ138 897 անձանց շրջանում 39,2% -ը հայտնել է համի դիսֆունկցիայի մասին..․
Ընդհանուր առմամբ, տղամարդիկ համի կորստի ավելի ցածր մակարդակ են գրանցել, քան կանայք, ընդ որում ` համի կորուստն ամենաբարձրն է միջին տարիքի խմբերում: Այսպիսով, համի կորուստը COVID-19-ի իսկական ախտանիշ է, որն արժանի է լրացուցիչ հետազոտության»,-ասվում է հետազոտության մեջ:
Ավելի վաղ, բրիտանացի կենսաբանները հոտի, համի կորուստը կամ փոփոխությունը անվանել էին այն հիմնական նշաններից մեկը, որով մարդիկ կարող են տարբերակել COVID-19 հիվանդությունը գրիպից կամ սովորական մրսածությունից:
Բացի այդ, կորոնավիրուսային վարակը բնութագրվում է ջերմությամբ, կայուն հազով, դողով, մկանների ցավով և ախորժակի կորստով: Բժիշկներն ընդգծել են, որ եթե անձը չունի այս ախտանիշներից որևէ մեկը, ապա նա ամենայն հավանականությամբ COVID-19- ով հիվանդ չէ:
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի խոսքով ՝ կորոնավիրուսային վարակի ընթացքում հոտի և համի խախտումը միջինում պահպանվում է ութ օր: Պշենիչնայան նաև հաստատել է, որ այս նշաններն ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, քան տղամարդկանց:
Ինչ վերաբերում է հոտառությանը, ապա նա նշել է, որ դրա կորուստը կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների, օրինակ՝ սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի դեպքում (վարակվածների 20% -ի մոտ):