Հայտնի է, թե որ կուսակցության ցուցակով Հայկ Մարությանը կմասնակցի ընտրություններին
Հայտնի է, թե որ կուսակցության ցուցակով Հայկ Մարությանը կմասնակցի ընտրություններին
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցությունով։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայկ Մարությանը հայտարարեց՝ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա ընդգծեց, որ պայքարը դեռ ավարտված չէ։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահն է Հայկ Գրիգորյանը։