Աշխարհ

Հայտնի է, թե թուրքական արտադրության կործանիչը, երբ կկատարի առաջին թռիչքը

Հայտնի է, թե թուրքական արտադրության կործանիչը, երբ կկատարի առաջին թռիչքը

Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ արտադրվել է թուրքական արտադրության առաջին կործանիչի առաջին պահեստամասը, այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Այդ մասին տնօրենը հայտնել է իր թվիթթերյան էջում:

turqakan korcanich 2

Տնօրենը հայտնել է, որ կործանիչների շարժիչներն արտադրվելու են 2023-ին, իսկ 2025-ին՝ կործանիչները կկատարեն իրենց առաջին թռիչքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների փոխարեն ցանկանում է գնել արդիականացված F-16 ինքնաթիռներ:

Կիսվել