Հայտնի է թանկարժեք համարանիշների գնորդը
Հայտնի է թանկարժեք համարանիշների գնորդը
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ավտոմեքենայի գոլդ համարանիշներից միանգամից 3-ը գնել է խոշոր գործարար:
Տևական ժամանակ է, ինչ հայ հանրությունը քննարկում, քննադատում է ավտոմեքենայի թանկարժեք համարանիշների հայտարարված մրցույթի պոտենցյալ մասնակիցներին եւ հաղթողներին, ու ոստիկանությունն էլ հրաժարվում է անուններ հայտնել՝ չթեժացնելով կրքերը:
Բայց ArmLur.am-ին հաջողվեց իր լավատեղյակ աղբյուրներից պարզել, որ թանկարժեք համարանիշներից 3 հատը գնել է խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ չգիտենք իր, թե այլ քաղաքացու անունով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ «00OO000», «00DD000», «00XX000» համարնիշների համար վճարվել է 75 մլն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը «X գրուպ»-ի նախագահն է, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա»-ի սեփականատերը։ Իհարկե, ArmLur.am-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Խաչտրյանի կամ նրա գրասենյակի պատասխանատուներից մեկի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Հավելենք, որ գոլդ համարնիշների փետրվարի 28-ի աճուրդին մասնակցել է 10 անձ, առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, որի ընդհանուր գումարը կազմել է 156 մլն դրամ։