Մամուլ

Հայտնի է Դոմուս կահույքի սրահի հրդեհի պատճառը

Հայտնի է Դոմուս կահույքի սրահի հրդեհի պատճառը

Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, աշխատակիցների ասելով հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կանո Ցուցուլյանը։

«Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են փրկարար ծառայություն։ Տուժածներ չկան, հրդեհի բռնկման որեւէ վարկած ես այս պահին չեմ կարող ասել, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կխնդրենք, կհրապարակեն։

Ըստ աշխատակցի, ասել է՝ պահեստային հատվածում հոսանքները գնացին, հետո եկան հետո բռնկվեց։

Տանիքին տեղադրված է արեւային համակարգ՝ իր կուտակիչով, դրա համար հրդեհաշիջումը այդքան դժվարացավ եւ տարածվեց հրդեհը դրա հետեւանքով։

Կիսվել