Հայտնի է դարձել այսօր մահացած զինծառայողի անունը
Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Քննչական կոմիտեյից տեղեկացանք, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել են։



