Ժամանց

Հայտնի է «արյունալի Լուսնին» հետևելու ամենահարմար վայրը

Հուլիսի 27-ի երեկոյան տեղի ունեցող լուսնի խավարմանը ամենահարմարը Եգիպտոսից դիտելն է լինելու։ Գիտնականները պարզաբանել են, որ այժմ Եգիպտոսի տարածքում այնպիսի բարենպաստ եղանակային պայմաններ են դասավորվել, որ հնարավոր են դարձնում «արյունալի Լուսնին» հետևելը. խավարման ընթացքում երկնակամարում ոչ մի ամպ չի լինելու և չկա։

Այսօր երեկոյան, հուլիսի 27-ին տեղի է ունենում Երկրի բնական արբանյակի՝ դարի ամենաերկարատև խավարումը: Հուլիսի 28-ի գիշերը միանգամից երկու տիեզերական երևույթ է դիտարկվելու, ինչը 25 հազար տարին մեկ է տեղի ունենում։ Լուսնի ամբողջական խավարումը տևելու է 103 րոպե: Այդ ընթացքում Լուսինը արյունոտ կարմիր է ներկվելու։

Սակայն տիեզերքի հիշարժան շոուն այդքանով չի ավարտվի. այս գիշեր երկնակամարում կերևա Մարս մոլորակը, քանի որ այն 2003 թվականից ի վեր կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա:

Եթե երկինքը պարզ լինի, ապա «Կարմիր մոլորակը» կերևա մեծ, պայծառ աստղի տեսքով: Բացի այդ, մարդիկ հնարավորություն կունենան ավելի պարզ տեսնելու Վեներան, Յուպիտերն ու Սատուրնը:

Նշվում է, որ Լուսնի ամբողջական խավարումն անամպ երկնքի դեպքում տեսանելի չի լինի միայն Հյուսիսային Ամերիկայից։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Կիսվել