Աշխարհ

Հայտնի է առաջին երկիրը, որտեղ COVID-19-ի դեմ պատվաստումը երեխաների համար դարձել է պարտադիր

Հայտնի է առաջին երկիրը, որտեղ COVID-19-ի դեմ պատվաստումը երեխաների համար դարձել է պարտադիր

Կոստա Ռիկան դարձել է առաջին երկիրը, որը 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր է դարձրել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կոստա Ռիկայի առողջապահության նախարարության կայքը։

Կոստա Ռիկայում պարտադիր են ջրծաղիկից, պոլիոմիելիտից, և անչափահասների համար մարդու պապիլոմավիրուսից պատվաստումները: Այժմ ցանկում ներառված է նաև COVID-19 պատվաստումը։

erexaner dimak

Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարությունում, 12-19 տարեկան Կոստա Ռիկայի դեռահասների 73 տոկոսն արդեն պատվաստվել է առնվազն առաջին բաղադրիչով։

Ավելի փոքր տարիքի երեխաների պատվաստման համար, որը կներդրվի 2022 թվականի մարտից, իշխանությունները Pfizer ընկերությունից գրեթե չորս միլիոն չափաբաժին դեղամիջոց կգնեն:

Կիսվել