ՄամուլՏեսանյութ

Հայտնի է այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Հայտնի է այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Այսօր՝ մայիսի 2-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ:

hanrahavaq masnakicner 1

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Բացի դա, տեղացող անձրևի պատճառով որոշ մասնակիցներ կանգնած են հովանոցներով․ նման դեպքերում առաջնորդվել ենք այն վարկածով, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է գտնվել երկուական հոգի:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Կիսվել