Մամուլ

Հայտնի է ԱԱԾ պետի ամենահավանական թեկնածուի անունը

Հայտնի է ԱԱԾ պետի ամենահավանական թեկնածուի անունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, առաջիկայում հնարավոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն համակարգում, ժողովրդի լեզվով ասած՝ իր կարիերան զրոյից սկսած Միքայել Համբարձումյանը:

Միքայել Համբարձումյանը աշխատում է Ազգային Անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ:

Միքայել Համբարձումյանը ոչ միայն ԱԱԾ, այլ նաև՝ ընդհանրապես իրավապահ համակարգում համարվում է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ, նրա մասին իրավապահ համակարգի թե նախկին, թե ներկա բազմաթիվ ճանաչված մասնագետներ ասում են.

«Նա իր գործում զրոյից աճած մարդ է: Իր գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության շնորհիվ է հասել ԱԱԾ-ում այդ բարձր պաշտոնին՝ նկատի ունենալով տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակզդման դեպարտամենտի պետի պաշտոնը, և, որը ամենակարևորն է, իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ինտրիգներում ու քաղաքական խարդավանքներում ներքաշված չի եղել, իրեն հանձնարարաված գործերում միշտ ցուցաբերել է պրոֆեսիոնալ մոտեցում:

Եվ, ինչը ամենակարևորներից մեկն է. նրա մարդկային հատկանիշները գնահատել են ԱԱԾ գրեթե բոլոր ղեկավարները»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել