Մամուլ

Հայտնի է՝ որքան են տուգանվել Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները տուգանվել են 80 հազար դրամով։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։

«Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շաքիի ջրվեժի տարածքում  երեխայի սեռի որոշման արարողություններ են կազմակերպվել։