Մամուլ

Հայտնի է՝ ով է թալանել Աղվան Հովսեփյանի տունը

Հայտնի է՝ ով է թալանել Աղվան Հովսեփյանի տունը

Aravot.am-ի տեղեկություններով, բացահայտվել է օրերս կատարված մի հանցագործություն: Դեկտեմբերի 18-ին հաղորդվել էր, որ անհայտ անձինք մուտք են գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկը եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ:

Ըստ մեր տեղեկությունների առանձնատունը պատկանում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

axvan hovsepyan

Նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, ՔՀԲ ծառայողները համատեղ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար բերման են ենթարկել Հրանտ Գ.-ին, որը ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը:

Հրանտ Գ.-ն իր տնից ներկայացրել է նաեւ գողացված ոգելից խմիչքներն ու հուշանվերները:

Նույն օրը Հրանտ Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՁՊՎ: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Կիսվել