Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում
Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում
«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ: հանդիպման արդյունքում որոշվել է.
– Տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։
– Դրանից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո:
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում