ՄամուլՏեսանյութ

Հայտնի է՝ ինչու է հայրը խեղդամաh արել 3-ամյա Տիգրանին․ սարսափելի մանրամասներ

Bavnews.am-ի տեղեկություններով, փոքրիկ Տիգրանին հայրը խեղդամահ է արել, քանի որ կասկածել է, որ Տիգրանի բիոլոգիական հայրն այլ տղամարդ է։

3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։

Եղբայրը, ով ունի որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս: Նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել։

Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը:

Երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։

Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։