Հայտնի է՝ երբ կսկսվի Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը
Հայտնի է՝ երբ կսկսվի Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը
Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշենք, որ Կառավարությունը որոշում է կայացրել, այս ամսվա սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը բարձրացնելու:
աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),
զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),
նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն):