Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Հալկ Հոգանը
71 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալկ Հոգանը։
Հաղորդվում է, որ դերասանը մահացել է սրտի կանգից։
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, սակայն դերասանն արդեն մահացած է եղել։
Հալկ Հոգանը, որի իրական անունը Թերի Ջին Բոլեա է, ծնվել է 1953 թվականի օգոստոսի 11-ին Ջորջիա նահանգի Օգաստա քաղաքում՝ շինարարի և պարի ուսուցչի ընտանիքում։
Նա սկսել է զբաղվել ըմբշամարտով 16 տարեկանում՝ ոգեշնչված սուպերաստղ Բիլլի Գրեհեմից։ Նա իր պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան սկսել է 1977 թվականին։ 1983 թվականին նա պայմանագիր է կնքել ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի հետ։ Նա նվաճել է ըմբշամարտի բոլոր հնարավոր տիտղոսները, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1984-ից 1991 թվականներին՝ դառնալով ամենաճանաչելի ըմբիշներից մեկը, որի երկրպագուներին անվանում էին Հուլքամանիակներ։
Նա իր դերասանական դեբյուտը կատարել է «Ռոքի III» ֆիլմում։ Նա նկարահանվել է «Առանց արգելքների», «Պարոն դայակ», «Որոտը դրախտում» և այլ ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է 237 ֆիլմում և եղել է 13 ֆիլմի պրոդյուսեր։ Նա վարել է «Հոգանն ամենալավը գիտի» ռեալիթի շոուն իր ընտանիքի և կյանքի մասին։
Նա ամուսնացած էր Լինդա Հոգանի հետ, և նրանք ունեին երկու երեխա՝ Բրուքը և Նիկոլասը։