Մամուլ

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1634 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 303-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 43-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 37 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15322 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 238 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 622, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 3967, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 236, վարելու ընթացքում ծխելու՝ 381, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 676, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 29, արագության գերազանցման՝ 1995 և 4491 այլ իրավախախտում։ 521 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1794-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 249-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 178-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։