ՄամուլՏեսանյութ

Հայտնաբերվել է 3 տարի առաջ անհայտ կորած տղամարդը. ոստիկանություն

Հայտնաբերվել է 3 տարի առաջ անհայտ կորած տղամարդը. ոստիկանություն

2018 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կուրթան գյուղի բնակիչ Արմեն Նալբանդյանը։

Նրան հայտնաբերելու, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել։ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արմեն Նալբանդյանի նկատմամբ, որպես անհայտ կորած, հայտարարվել էր հետախուզում:

Դեպքից երեք տարի անց՝ 2021 թ. սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում կասկածելի տղամարդ կա:

vostikanutyun bajin

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարիներ շարունակ Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Արմեն Նալբանդյանն է։

Նա ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Տեսանյութը ստորև

Կիսվել