Մամուլ

Հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին՝ ծառից կախված վիճակում

Հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին՝ ծառից կախված վիճակում

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի` «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:

Այս  մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել