Հայտնաբերվել է ևս մեկ շարքային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ
Հայտնաբերվել է ևս մեկ շարքային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։ Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: