Մամուլ

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ  խումբ։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են 54-ամյա Ավետիք Սևոյանի դին (ծնված 1968 թ.)։

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այս պահին շարունակվում են մյուս անհետ կորածի՝ Վարդենիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։

sevan lich voronum

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Կիսվել