Հայտնաբերվել է «Արդշինբանկի» կառավարիչը, որը 122 մլն դոլար էր հափշտակել ու դիմել փախուստի
Հայտնաբերվել է «Արդշինբանկի» կառավարիչը, որը 122 մլն դոլար էր հափշտակել ու դիմել փախուստի։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:
Վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ« մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:
Աղբյուրի տեղեկություններով, բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է: