Մամուլ

Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի «BMW»-ի վարորդը․ ո՞վ է նա

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի ավագ տեսուչ Ասատուր Դոլինյանի գլխավորությամբ, նշված ավտոմեքենան ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերում են Արցախի փողոցում և տեղում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունենում, ինչի համար ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։