Մամուլ

Որտեղ են հայտնաբերել 2-ամյա Տիգրանի մարմինը

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում հայտնաբերել են են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը։

ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երեխային հայտնաբերել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ։

Նշենք, որ մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխային հայտնաբերեցին 20 օր անց։

Որոնողական աշխատանքները, հիմնականում դադարեցվում են 10 օր հետո։ Սակայն ՆԳՆ-ից հայտնել էին, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև գտնեն երեխային։