Մամուլ

Հայտի է մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է լրատվամիջոցներին։

Սակայն խոսնակը հայտնել է միայն, որ քննչական և այլ դատավարական գործողություններ, բայց կոնկրետ անուններ չի հաղորդել։ Նա նշել է, որ պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։

«Պարզվել է տուժողի ինքնությունը, ինչպես նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Տուժողը հարցաքննվել է։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Կիսվել