ԱշխարհԺամանց

Հայուհին դարձել է Նյու Յորքի GIF հոլովակների փառատոնի հաղթող. Տեսանյութ

Անի Հակոբյանը հաղթել է GIF տեսահոլովակների կինոփառատոնում։ Նրա կարճ տեսահոլովակը զարմացնում է գեղեցկությամբ և ինքնատիպությամբ։

Նյու Յորքում անցկացված GIF տեսահոլովակների առաջին կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Անի Հակոբյանը (Կալիֆոռնիա): Այս մասին հայտնում են Slate և Tubefilter մասնագիտացված կայքերը։

«Ես սիրում եմ կարճամետրաժ ձևաչափը։ Անկեղծ ասած` երբեք չեմ սիրել կինոն», – պարբերականին ասել է Հակոբյանը։

Աղջիկն իրեն անվանում է «վիզուալ պատմող», որը կարճամետրաժ տեսահոլովակներ է ստեղծում GIF ձևաչափով։ Աղջիկը նկարահանումների համար էկզոտիկ վայրեր է ընտրում։

Նա Giphy Film Fest–ի բարձրագույն պարգևը ստացել է անցած շաբաթ «Washed Up» տեսահոլովակի համար, որն ընդամենը 14 վայրկյան է տևում։ 24–ամյա Հակոբյանն այդ տեսանյութը նկարել է Իսլանդիայում։ Նրա խոսքով` նկարահանումների ժամանակ ջրի ջերմաստիճանն այնքան ցածր է եղել, որ դերասանուհին դժվարությամբ է համաձայնել երկրորդ դուբլին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել