Աշխարհ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը, Փարիզում Կոմիտասի արձանը կանգնեցնելը եղավ Ժակ Շիրակի օրոք

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելը, Փարիզում Կոմիտասի արձանը կանգնեցնելը եղավ Ժակ Շիրակի օրոք»։ Հաղորդավար, մեկնաբան, լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժակ Շիրակը մահացավ: Նա 86 տարեկան էր: Ֆրանսիացիների «chouchou»-ն էր՝ սիրելին:

Չգիտեմ՝ որքան հավաստի է, բայց ասում են՝ Շիրակին շատ էր հետաքրքրում իր ազգանվան եւ հայկական մարզի նույնանունությունը: Նրան հանգիստ չէր տալիս հարցը, թե ի՞նչ կապ կա իր ազգանվան եւ հայկական տեղանվան միջեւ:

Գուցե պատահականությո՞ւն է, գուցե ոչ…

Պատմում են, որ հայագետ Ժան-Պիեռ Մահեին հաճախ է հարցուփորձ արել այս թեմայով: Մահեն ուսումնասիրել, բայց չի գտել որեւէ վկայություն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահի ազգանունը եւ Հայաստանի մարզի անվանումը կարող են ընդհանուր ծագում ունենալ:

Չգիտեմ՝ դա տխրեցրե՞լ է առաջնորդին, թե՞ հակառակը, բայց նա, կարծես, անկեղծորեն սիրում էր Հայաստանն ու հայերին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքն ընդունվեց Շիրակի օրոք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող առաջին օրինագիծն Ազգային ժողովում անցավ Շիրակի օրոք, Փարիզում Կոմիտասի արձանը կանգնեցնելու թույլտվությունը եղավ քաղաքապետ Շիրակի օրոք, արձանը մի քանի տասնամյակ անց բացվեց նախագահ Շիրակի օրոք…»։

Կիսվել