Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադադրի պարտադիր լինել ՀՀ բուհերում․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադադրի պարտադիր լինել ՀՀ բուհերում։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայկական բուհերի կրթական ծրագրերից չեն հանվում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայաստանի պատմությունը» և «Հայ գրականությունը»։ Խոսքը միայն բուհերում այդ առարկաների պարտադիր ուսուցման չեղարկման մասին է։
Տրամաբանությունը կայանում է նրանում, որ աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում ստանում են բավարար գիտելիքներ այդ առարկաներից և դրանց կրկնությունը բուհերի պարտադիր ծրագրում ազդում է ապագա մասնագետի որակների վրա։
Նախարարն ընդգծեց, որ բուհերը իրենք կարող են ներառել իրենց ծրագրերում այդ առարկաները, բայց դրանք պարտադիր չեն լինի։