Հայկ Սարգսյանի հարսանիքին ներկա են եղել նաև նախկինները
Հայկ Սարգսյանի հարսանիքին ներկա են եղել նաև նախկինները
Երեկ տեղի է ունեցել ԱԺ-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի և Հայրապետյան եղբարներից մեկի թոռնուհու՝ Օլյա Հայրապետյանի հարսանեկան արարողությունը։
Հարսանիքին ներկա է եղել հայկական շոու բիզնեսի աստղաբույլը, 500-ից ավելի հյուր է եղել։ Արարողությանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքով։
Փաշինյանի ներկա գտնվելու հանգամանքով՝ դահլիճի շրջակայքում դիպուկահարներ են տեղակայված եղել, 100-ավոր ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հսկել տարածքը:
Հարսնացուի կողմից հրավիրված են եղել նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ։