Մամուլ

Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում. ում միջնորդությամբ, ում օրոք

Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում. ում միջնորդությամբ, ում օրոք

ArmLur.am-ը գրում է․ Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են:

Արդյունքում, նրա և Սեյրան Օհանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ: ArmLur.am-ը փորձեց հետաքննություն իրականացնել և հասկանալ, թե Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է Հայոց բանակում, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ է ծառայել և ինչ հանգամանքներում:

Հայկ Սարգսյան

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում:

Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք:

Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել