ԺամանցՇոու-բիզնես

Հայկ Պետրոսյանի որդու 5-ամյակի գեղեցիկ խնջույքն ու լուսանկարները

Հայկ Պետրոսյանի ավագ որդին վերջերս դարձել է 5 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել Նարեկի տարեդարձի լուսանկարները, պատմել տոնական օրվա, նաեւ հեռուստատեսային իր նոր առաջարկի, նկարահանումների եւ զբաղվածության մասին:

«Քանի որ Նարեկն արդեն մեծ էր, ծննդյան օրն իր ուզածով եւ պատկերացրածով կազմակերպեցինք: Նա ուզում էր խաղալ ընկերների, քույր-եղբայրների հետ՝ ժամանցի վայրերից մեկում, այդպես էլ արեցինք: Նաեւ տորթը, ուտելիքներն ու բոլոր խաղերն էին իր ուզածով: Մինչեւ այսօր խոսում է այդ օրվա, իր նվերների մասին»,-պատմել է Հայկը:

Հայկ Պետրոսյան

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանը խոսել է նաեւ ստեղծագործական նորությունների մասին.

«Այժմ թատրոնում 3 նոր ներկայացում է բեմադրվում, որոնցից երկուսում զբաղված եմ: Պրեմիերաները նախատեսված են գարնանը: Խաղում եմ «Քասթինգ» տրագիկոմեդիայում եւ «Ննջասենյակային զավեշտ» կատակերգության մեջ»:

գեղեցիկ խնջույք

Դերասանի ամենօրյա փորձերին միացել է նաեւ սերիալային նոր առաջարկը.

«Ճիշտ է՝ սիրում եմ սերիալային դադարները, բայց այս ընթացքում լիարժեք կամ իմ սրտով դեր չէի ունեցել: Իսկ այժմ առաջարկ ունեմ եւ խաղում եմ 25 մասանոց նոր սերիալում, որի մանրամասները չեմ կարող բացահայտել: Միայն կասեմ, որ շատ լավ եւ դրական կերպարով եմ հանդես գալու. մարմնավորում եմ մի տղայի, ում համար առաջնային է ընտանիքը, ընտանեկան եւ մեր հայկական ավանդույթները»:

գեղեցիկ խնջույք

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել