Մամուլ

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է. նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է. նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ, որը քաղաքապետարանի աշխատակից է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նա ունեցել է ակտիվ շփում վարակակրի հետ եւ հիմա ինքնամեկուսացված է։

Թեստ հանձնել է նախորդ շաբաթ, բայց նախքան այդ վարակակրի հետ շփումը եւ պատասխանը բացասական է եղել, բայց շփումից հետո բժիշկների ցուցումով ինքնամեկուսացման անհրաժեշտություն է առաջացել»,– ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝  Մարությանն աշխատանքներն իրականացնում է հեռավար տարբերակով։

Կիսվել