Հայկ Մարությանի ներկայացման տոմսերը հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են
Հայկ Մարությանի ներկայացման տոմսերը հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսահոլովակ՝ հայտնելով, որ վերսկում է իր ստեղծագործական աշխատանքը:
«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Հայկ Մարությանը:
Հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են սեպտեմբերի 19-ի և 20-ի ներկայացման տոմսերը, որոնց արժեքը տատանվում էր 4000-20.000 դրամ:
Տեսանյութը ստորև