Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – «Ազատությանը» փոխանցեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։
Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, որ «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։