Հայկ Մարությանը կրկին նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»:
«Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի այդ, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը և իրենց շահերի համար չեն փորձում երկրի ապագան խեղաթյուրել»,-նշել է նա՝ հավելելով, որ իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին:
«Բայց եթե գործընթացները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ արդեն պատրաստ է արտահերթ գործողությունների, մեր քաղաքական ուժն անպայման այդ ամենի կիզակետում կլինի»։