Հայկ Մարությանը, երբ դեռ քաղաքապետ չէր, ֆինասավորել է անպտղություն ունեցող 2 ընտանիքի, որոնցից մեկում օրեր առաջ փոքրիկ ծնվեց․ Տեսանյութ
Հայկ Մարությանը որոշ ժամանակ առաջ ֆինասավորել էր 2 հայ ընտանիքների, որոնցից մեկում օրեր առաջ փոքրիկ է լույս աշխարհ եկել:
Մարությանն այս բարի գործը կատարել է «ՀԱՅ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում: Նա ասոցիացիային միացել է դեռ այն ժամանակ, երբ քաղաքապետ չէր, ասոցիացիան էլ չուներ այն ճանաչումն, ինչ այսօր:
Ասոցիացիայի նախագահ Տիգրան Հակոբյանն Իսպանիայի հայության հետ որոշել է պարզապես խնդրել դերասան Հայկին, որ ինքն էլ կոչով դիմի հայրենակիցներին միանալու այս բարի նախաձեռնությանը, հանգանակություն անելու և դառնալու նոր ծննդի առիթ:
Մարությանը ոչ միայն կոչով է օգնել, այլև որոշել է իր վրա վերցնել անպտղություն ունեցող երկու ընտանիքի ֆինանսավորումը՝ կատարելու բժշկակական միջամտություն: