Հայկ Մարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ որոշվեց ավագանու ցուցակի առաջին համարը: Պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ ընտրությունը երկու փուլով է տեղի ունեցել, երկրորդ փուլ են անցել Ալեն Սիմոնյանն ու Հայկ Մարությանը: Հայկ Մարությանը ստացել էր 6 ձայն, Ալեն Սիմոնյանը՝ 5 ձայն:
Ընդ որում, նա հայտնեց, որ առաջին փուլում երկու անվավեր քվեաթերթիկ է եղել, որոնց ձայները երկրորդ փուլում գումարվել են Հայկ Մարությանի ձայներին: Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դեռևս պարզ չէ ավագանու ընտրությունների կգնան առանձին ՔՊ-ի, թե Ելք դաշինքի հետ: Նա նաև նշեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել: