«Հայկոս, բարի ճանապարհ Վերև»․ Ավետ Բարսեղյան
«Հայկոս, բարի ճանապարհ Վերև»․ Ավետ Բարսեղյան
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երգիչն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված, և բժիշկները պայքարում էին տաղանդավոր արտիստի կյանքի համար։
Սիրված երգչի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։
«Հայկոս, բարի ճանապարհ Վերև»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։
«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ը։
«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս… Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։
«Լուսյերի մեջ մնաս Հայկո ջան», – Մկրտիչ Արզումանյան
«Խամրեց մի վառ գույն մեր երգարվեստում։ Լույսերի մեջ մնաս Հայկո ջան», գրել է Սիլվա Հակոբյանը։